Մեր կադաստրի կոմիտեն հաջողությամբ իրականացնում է օդային նկարահանման աշխատանքներ, և մենք 2021 թվականի ինչ-որ ժամկետի դրությամբ կունենանք Հայաստանում առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 9-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանեց, որ հնարավոր չէ կտրուկ կերպով հայտարարել, որ ահա այս վայրկյանից նոր շինություններ Հայաստանում չեն իրականացվելու։ Նրա խոսքով՝ պետք է ժամանակային լագ թողնենք։ Երբ որ այդ լագը թողնվում է, ապա մի կողմից շինություններն օրինականացվում են, մյուս կողմից՝ կառուցվում են նորերը, և այդ գործընթացն անվերջ շարունակվում է․գործընթացն անվերջ է։
Իր հերթին կադաստրի պետ Սուրեն Թովմասյանն ասաց, որ դաշտային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, մյուս աշխատանքի մի մասը ևս ավարտված է, իսկ մյուս մասի համար որոշակի ժամանակ է հարկավոր։ Պաշտոնյան նշեց, որ ամբողջ հանրապետության տարածքը նկարահանված է, 2021 թվականի հունվարի 1-ից հետո կառուցվածները պետք է ներկայանան Կադաստրի կոմիտե և ներկայացնեն փաստաթղթեր։