Մայրաքաղաքում այսօր, դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: