Ոստիկաններն արտաքին գործերի նախարարության շենքում բողոքի ակցիա անցկացնող «Ազատագրական շարժման» նախաձեռնության անդամներից 11 քաղաքացու են բերման ենթարկել՝ վարչական իրավախախտում կատարելու համար։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Նշենք, որ Ազատագրական շարժումը բողոքի ակցիա է իրականացնում ԱԳ նախարարության շենքում։
Շարժման ներկայացուցիչները պահանջում են հանդիպում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրանք փորձեցին ներս մտնել նախարարություն, ոստիկանները, սակայն, նրանց թույլ չտվեցին առաջանալ։
Ոստիկաններն ակցիա իրականացնողներին հեռացրին նախարարության շենքից և բերման ենթարկեցին։
Հիշեցնենք, որ Ազատագրական շարժումը վերսկսել է բողոքի ակցիաները։