Դեկտեմբերի 10֊ին գրանցվեց «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ֊ն։
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ Տիգրան Ավինյանը։
«Հայկական նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերության համատեղ նախագիծն է: 2022թ.-ի գարնանը կմեկնարկեն կանոնավոր չվերթները»,-նշել է նա։