Ադրբեջանը հայտնել է, որ Հայաստանին է վերադարձրել 10 գերիների:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին ասվում է ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զինծառայողները հանձնվել են ԵՄ միջնորդությամբ: Ըստ հաղորդագրության՝ խոսքը նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների մասին է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանը դիմել էր ռազմական ագրեսիայի՝ ՀՀ տարածքի նկատմամբ, ինչի հետևանքով զոհեր, վիրավորներ, ինչպես նաև գերեվարված զինծառայողներ ունեինք: