Մայրաքաղաքում այսօր երեկոյան, դեկտեմբերի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Դեկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 22-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-24-ի գիշերն աստիճանաբար կնվազի 10-15, ցերեկը՝ 4-6 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։