Մայրաքաղաքում այսօր գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այսօր ցերեկը, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզեր․ այսօր գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Այսօր ցերեկը, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև: