ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո կտրամադրի Երևանի քաղաքապետարանին նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար։ Կառավարությունը համաձայնագիրը վավերացնելու որոշում ընդունեց այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած նիստում։
Մի պայմանագրով Հայաստանը կստանա 20 մլն եվրո, որը 15 տարվա վարկի տեսքով է, երկրորդով՝ 5 մլն եվրո, որը դրամաշնորհային կարգով է տրամադրվելու։
Ինչպես ասված է որոշման նախագծում՝ նախնական հաշվարկներով՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար կպահանջվի 120-150 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:
Երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: