Ադրբեջանի և Հայաստանի համայնքների ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումն են անցկացրել Մոսկվայում:
Այս մասին ТАСС-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերություններում լարվածության մեղմացման միջոցառումները:
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին Մոսկվայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի նոյեմբերին ռազմական հակամարտության ավարտից հետո ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների առաջին հանդիպումը ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների հարաբերություններում լարվածության մեղմացման միջոցառումները, պայմանավորվել 2022 թվականի սկզբին նման շփումները շարունակելու մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը: