Vogue ամսագիրը ներկայացրել է հորոսկոպ, որը վերաբերում է կրակի տարերքի նշանների ներկայացուցիչներին: Կրակի տարերքի խորհրդանիշ վագրի տարին խոստանում է հագեցած լինել նշանակալի իրադարձություններով: Նշվում է, որ ամենահետաքրքիրը տեղի կունենա տարվա երկրորդ կիսամյակում՝ բացելով նոր հնարավորություններ: Այս տարվա կարգախոսն է՝ միայն առաջ, ոչ մի քայլ հետ:
Խոյ
Խոյերի համար 2022 թվականը կսկսվի ակտիվ, սակայն զգալի ջանքեր կպահանջի գործերն ավարտին հասցնելու և ընթացիկ նախագծերը իդեալական կետի հասցնելու համար:
Արդեն մայիսից կսկսվի նպատակների իրականացման, ցանկությունների կատարման, նոր հեռանկարային հնարավորությունների օգտագործման համար բարենպաստ ժամանակաշրջանը։ Դրական տրամադրվածությունը կպահպանվի մինչև տարեվերջ։ Աշնանը խոյերի շատ ներկայացուցիչներ կզգան էներգիայի ալիք և իրենց առջեւ մեծ նպատակներ կդնեն:
Առյուծ
Այս տարին նպաստում է կարիերայի կառուցմանը՝ երկարատև հեռանկարով, հիմնվելով նախորդ հինգ տարիների նվաճումների վրա: Անցած ճանապարհը մեծ է, բայց գլխավորը դեռ առջևում է: Աստղագուշակ խորհուրդ է տալիս չանտեսել մարմնի ազդանշանները և պահպանել առողջությունը ամբողջ տարվա ընթացքում:
Մայիսից մինչև տարեվերջ կենդանակերպի այս շանի ներկայացուցիչների համար ստեղծագործական աշխատանքի հնարավորություն կստեղծվի: Ոգևորությունը և էներգիան բավարար կլինի բոլոր տեսակի արկածախնդրությունների հմար:
Աղեղնավոր
Տարվա սկիզբը խոստանում է հանգիստ լինել։ Հունվարը և փետրվարին կարելի է հանգստանալ ու մտքերն իմի բերել նոր ծրագրերի և հաղթանակների համար:
Գարնանը կարող է հետաքրքիր հոբբի հայտնվել, արվեստի հանդեպ ձգտում արթնանալ: Եթե ինչ-որ մեկը կփորձի իր տաղանդները ցուցադրել լայն լսարանին՝ դա ջերմորեն կընդունվի:
Ամառվանից սկսվում է շատ հաջող ժամանակաշրջան, որը կտևի մինչև տարեվերջ և նոր դռներ կբացի։ Աստղերը կաջակցեն նույնիսկ ամենախելացի գաղափարներին, եթե դրանք համահունչ լինեն ձեր իդեալներին ու արժեքներին: