«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է էլեկտրագնացքների չվացուցակների փոփոխությունների տարժամկետման մասին։
Համաձայն հայտարարության՝ դրանք ուժի մեջ կմտնեն ոչ թե փետրվարի 15-ին, ինչպես նախատեսվում էր նախապես, այլ՝ մարտի 1-ից։
Ընկերությունը հայտնում է, որ չվացուցակների փոփոխություններին կարող եք հետևել ընկերության կայքէջում ( www.ukzhd.am)՝ «Ուղևորատար գնացքների չվացուցակներ» բաժնում: