Սիրելի ընթերցողներ, ճանապարհ ենք դնում ևս մեկ տարի՝ 2021 թվականը։
Ցավոք այս տարի էլ փորձություններն ու մարտահրավերները ներխուժեցին մեր առօրյա, և մեր կենսագործունեությունը դուրս մնաց բնականոն ռիթմից՝ համաճարակ, ներքաղաքական վեճեր, արտաքին անկայունություն, Արցախյան պատերազմի հետևանքներ …
«Սակայն հիշենք՝ «գիշերվա ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»: Հուսանք, որ գալիք տարում կբացվի այդ լույսը։
Սիրելի՛ հայրենակիցներ, անկեղծորեն մաղթում ենք ձեզ, որ այս խնդիրներն ու փորձությունները հնարավորինս մնան անցնող տարում։ Իսկ գալիք 2022 թվականը թող լինի առատաձեռն՝ լավ իրադարձությունների և բարի գործերի համար։ Թող հաղթանակի սիրո իշխանությունը, այլ ոչ թե սերն իշխանության հանդեպ։
Շնորհավոր Ամանոր, բարություն ու խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն Ձեզ, Ձեր հարազատներին ու մերձավորներին: