Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 4-ի գիշերը, հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 4-ի գիշերը, հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 04-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։