Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ձյան և ուժեղ քամու պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով բեռնատարների համար երթևեկությունն արգելված է: Այս մասին հայտնում է «Грузия Онлайн»-ը:
Գերատեսչության տվյալներով՝ նշված հատվածում այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթ-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառների։ Երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո։