Այսօրվա չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։
Երևան-Շարմ էլ Շեյխ չվերթն իրականացվելու է այսօր՝ ժամը 21։30-ին (Երևանի ժամանակով)։ Այս մասին հայտնում են «Արմենիա» ավիաընկերությունից:
Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ ավիաընկերության աշխատակիցներն անում են հնարավորը ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար։