Ֆեյսբուքը սոցիալական ցանց է, որը ստեղծվել է 2004թ. Մարկ Ցուկերբերգի կողմից։ Այս սկզբնապես նախատեսված է եղել միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, իսկ այսօր ցանցի օգտատերեր են աշխարհի ամենատարբեր մասերում ապրող մարդիկ։
Կայքը նախապես տարածված է եղել Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ 2007թ. կիրառության մեջ են մտնում ցանցի իսպաներեն, գերմաներեն և ֆրանսերեն տարբերակները՝ ցանցի տարածումը խթանելու նպատակով։ Եվ արդեն 2012թ. կայքն ուներ ավելի քան 1 մլրդ օգտատեր։
Այսօր քեյսբուքը կիրառական է աշխարհի ավելի քան 70 լեզուներով, այդ թվում՝ հայերենով։
Ֆեյսբուքը հնարավորություն է տալիս ընկերների հետ կիսել կարճ հաղորդագրություններ, գրառումներ, լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել այլ կայքերի հղումներ, ստեղծել միջոցառումներ և այլն։ Գլխավոր էջում տեսանելի են բոլոր ընկերների վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կարող են հավանել, մեկնաբանել և իրենց մյուս ընկերների հետ կիսել այս գրառումները։
Ֆեյսբուքում կարելի է նաև ստեղծել խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգտատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել, բաժանորդագրվել և պատասխանել։