Արամ Ա կաթողիկոսը Սուրբծննդյան տոնի առթիվ այցելել է Բուրջ Համուդի կարիքավոր հայ ընտանիքներին: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր իսկ նախաձեռնութեամբ, այցելեց Պուրճ Համուտի Արագած շրջանին մէջ ապրող աւելի քան 100 կարիքաւոր ընտանիքներու տուները: Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանային առաջնորդ սրբազան հայրը՝ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանը, Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանը եւ Լիբանանի երիտասարդութեան ու մարմնակրթութեան նախկին նախարար ու Լիբանանի Ազգ. Առաջնորդարանի Ազգ. Վարչութեան փոխ-ատենապետ Վարդինէ Օհանեան-Գէորգեանը։