Երևանում այսօր ցերեկը, հունվարի 9-ին, 10-ի գիշերը, 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին՝ կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։