Չինաստանից տարհանված Հայաստանի քաղաքացին Ղազախստանում կարանտինային պայմաններում կմնա 14 օր։ Այս մասին որոշումըհրապարակվել է Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Ղազախստանի կառավարությունը փետրվարի 2-ին կազմակերպել է Չինաստանից Ղազախստանի 83 քաղաքացու տարհանումը. Ղրղզստանի, Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել են նաև այդ երկրների քաղաքացիներ:
Տարհանված քաղաքացիները բուժզննում անցնելուց հետո ուղարկվել են կարանտին գոտի, որտեղ մնան 14 օր: Կարանտինի շրջանում նրանց հետ կապի մեջ կլինեն միայն բժիշկները:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 2-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան: