Երևանում այսօր գիշերը, 11-ին, 12-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունվարի 10-ի գիշերը, 11-ին, 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի և 13-ի գիշերը կբարձրանա 3-5, 13-ի ցերեկը և 14-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։