Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։
Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի որոշ աշխատողներ դեկտեմբերի 30-ի դրությամբ ազատվել են աշխատանքից։ Նրանք այսօր հավաքվել ու բողոքի ակցիա են կազմակերպել, որից հետո նախարարությունը խոստացել է դիտարկել իրենց հարցը։