Հանրապետության տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 12-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: