Հանրապետության տարածքում hունվարի 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 14-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ և մառախուղ, 14-ի գիշերը և առավոտյան ձյան տեսքով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Հունվարի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: