ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Այս մասին տեղեկացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարը երեկ դիտարկել է Խոտ-Որոտան, Բարձրավան-Քաշունի և Տանձավեր-Շուռնուխ ճանապարհների կառուցման ընթացքը։
Հավելենք, որ այլընտրանքային այս ճանապարհների հողային աշխատանքները սկսվել էին դեռևս անցած տարեվերջին։ Գարնանն արդեն նախատեսվում է սկսել ասֆալտապատման աշխատանքները։