Հայաստանի ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա»-ն նախատեսում է կանոնավոր չվերթները սկսել 2022-ի գարնան վերջից։ Այս մասին հայտարարել է «Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին՝ «Ֆլայ Արնա»-ի ապրանքանիշի շնորհանդեսին:
Ավիաընկերության ներկայացուցիչները վստահեցրել են՝ սկզբնական փուլում կձևավորվի մի քանի հարյուր աշխատատեղ։ Երբ արդեն թռիչքների ուղղություններն ավելանան ու նոր ինքնաթիռներ ներգրավվեն, աշխատատեղերը կարող են ավելանալ։
Նշվում է նաև, որ առաջիկայում ավիատոմսերի գների նվազում է ակնկալվում։