Նախորդ տարի ՌԴ քաղաքացիներից ավելի հաճախ են դարձել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից:
«2021 թվականի 11 ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 հազար օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 563 հազար մարդ: 2021 թվականին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների շրջանում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները»,- ասել են ՆԳՆ-ից՝ պատասխանելով ТАСС-ի հարցմանը:
Գերատեսչությունում նաև նշել են, որ 2021 թվականի 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 800 օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետ, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 950 մարդ, 2019-ին՝ շուրջ 730 մարդ: