Առողջապահության նախարարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ շտապ հանարահավաք են անցկացնում նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով։
Հունվարի 22-ից Հայաստանում կկիրառվեն նոր սահմանափակումներ: Հանրային մի շարք վայրեր այցելելողները պետք է հավաստեն, որ պատվաստված են կամ ներկայացնեն թեստի բացասական արդյունք: Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ այդ վայրերն են՝ հանրային սննդի օբյեկտները, հյուրանոցները, մարզասրահները, գրադարանները, թանգարանները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները:
Ակցիայի նախաձեռնող, «Զարթոնք» կուսակցության նախաահ Արա Զոհրաբյանն Armenia Today-ի հետ զրույցում նշեց, որ նոր սահամանփակումներն առաջին հերթին հարվածելու են տնտեսվարողների գրպանին։
Նրա խոսքով՝ նոր սահմանափակումների վերաբերյալ դիմելու են դատարան։