ԱՄՆ դեսպանատան շենքի դիմաց մի խումբ ՀՀ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց բողոքը հետևյալն է՝ ինչու իրենց չեն ընդունում։
Բանն այն է, որ նրանք Գրին քարտ են շահել 2022 թվականի համար, սակայն տևական ժամանակ իրենց չեն կանչում։ Այնինչ կանչվում են այլ երկրների քաղաքացիներ, օրինակ՝ Իրանի։
Քաղաքացիներն Իսակովի արձանից քայլերթով մոտեցան դեսպանատան շենքին։ Նրանց խոսքով՝ դեռ միայն չորս անձ է դեսպանատունն ընդունել՝ 2066 շահած քաղաքացիներից։
Ցուցարարներին ներսից զգուշացրել են, որ իրենց չեն մոտենալու, խնդրել են նկարահանում չանել, ասել են, որ տեղեկացված են, որ այստեղ են։ Սակայն նրանք վախենում են կորցնել իրենց հնարավորությունը, քանի որ եթե մինչև սեպտեմբերի 30-ը չունենան հարցազրույց, ապա կկորցնեն մեկնելու հնարավորությունը։