Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է Երևան-Ստամբուլ թռիչքների մեկնարկի ամսաթիվը։ Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը, առաջին թռիչքները նախատեսված են չորեքշաբթի՝ 2022 թվականի փետրվարի 2-ին։
Թռիչքները շաբաթական երեք անգամ կիրականացվեն թուրքական Pegasus ավիաընկերության կողմից Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից։ Հայկական Fly One Armenia ավիաընկերությանը ևս Ստամբուլ-Երևան երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել։
Fly One Armenia ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում վայրէջք կկատարի փետրվարի 2-ին՝ տեղական ժամանակով 19:50-ին, իսկ Pegasus-ի չվերթը Սաբիհա Գյոքչեն օդանավակայանից Երևան նախատեսված է ժամը 23:35-ին։