Փարաքար համայնքի բնակիչները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Armenia Today-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշել է, որ 6000 քաղաքացու ստորագրություն ունեն։
Նրանք միացել են «Ապրելու երկիր» կուսակցության՝ համայնքում նոր ՏԻՄ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին։
Նրանք նաև պահանջում են Ստորագրություննե
Հիշեցնենք, որ Փարաքարի «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանն ընտրվել են Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 11 անդամ։
Համայնքը 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վերջինս ՔՊ-ի թեկնածուն էր: Հիշեցնենք նաև, որ շուրջ 2 շաբաթ տևած գործընթացներից հետո «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները ու դիմել են կառավարություն՝ համայնքում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու պահանջով։
Մանրամասները՝ ուղիղ միացմամբ։