Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր ցերեկը սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ի և 22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է ձյուն, վաղը՝ առանց տեղումների եղանակ: