Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 22-ին, 23-ին, 25-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: