Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանվանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Արթիկի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։
Շիրակի մարզի Լանջիկ գյուղում բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։