RT հեռուստաալիքի 41-ամյա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իրեն համեմատել է ամերիկացի հայտնի մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ։
Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ ինքը նույն ազգության է, ինչ Քիմ Քարդաշյանը և նույն թվին է ծնվել։
Բացի այդ, լրագրողը նշել է, որ իրենք նույն հասակի են, ոտքի և գոտկատեղի նույն չափն ունեն»:
«Եվ ի՜նչ տարբեր ճակատագրեր. ակնհայտ է, որ խոսքը գոտկատեղի մասին չէ»,- խորհրդավոր կերպով ավելացրել է RT-ի գլխավոր խմբագիրը։
Հիշեցնենք, որ Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է Կրասնոդարում՝ հայ ընտանիքում, 1980 թվականի ապրիլի 6-ին։
Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և Քրիս Ջեների ընտանիքում։ Նա հայկական արմատներ ունի հոր կողմից: