ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ի արտահերթ նիստում շարունակել է քննարկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության առաջադրած Ռուբիկ Հակոբյանի թեկնածության հարցը:
Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ հարցի քննարկման ժամանակ թեկնածուն անհարգալից վերաբերմունք է դրսևորել իրենց նկատմամբ, որից հետո փոխադարձ վիրավորանքներ են հնչել: Այնուհետև Ռուբիկ Հակոբյանը հանել է իր թեկնածությունը: Նիստն ավարտվել է: