Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամփոփ տվյալներ է հրապարակել Արցախում մարդասիրական առաքելության արդյունքների վերաբերյալ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ շուրջ 300 մարդ դեռևս անհայտ կորած է համարվում 2020թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետևանքով:
Նշվում է, որ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման պահից ի վեր 2020թ. նոյեմբերին հայտնաբերվել են ավելի քան 1700 մարդու մնացորդներ, ընթանում է նրանց ընտանիքների հետ նույնականացնելու և վերադարձնելու գործընթացը:
Հաղորդվում է նաև, որ ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ համատեղ աջակցել է զինծառայողների մնացորդների որոնման շուրջ 360 գործողությունների անցկացմանը՝ աջակցություն ցուցաբերելով տեղի խմբերին:
«Չնայած չափազանց վտանգավոր պայմաններ որոնման տեղանքով, որոնողական աշխատանքները չափազանց կարևոր են, քանի որ նրանքհարյուրավոր ընտանիքների հնարավորություն են տալիս պարզել, թե ինչ է տեղի ունեցել մտերիմների հետ»,- ասում է Քրիստոֆեր Փուլը, ով գլխավորում է ԿԽՄԿ-ի տարածաշրջանային մասնագետների խումբը։
Կազմակերպության մասնագետները հիշեցնում են, որ 2020 թվականի նոյեմբերին էսկալացիայի հետևանքով անհետ կորած հարյուրավոր մարդկանցից բացի, 1990-ականների հակամարտության հետևանքով ավելի քան 4500 մարդ է անհետ կորել:
Նշենք, որ ԿԽՄԿ-ն միակ խոշոր մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում։