ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում զինծառայողները արյուն են հանձնել «Նվիրի՛ր կյանք» ակցիայի շրջանակում։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՌՇ մամուլի ծառայությունը։
Մոտ 500 զինծառայող արյուն է հանձնել Գյումրիում՝ Արյան բանկին։ Բարեգործական ակցիային առաջին անգամ մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցի ավագ դասարանների աշակերտները, որոնք «Յունարմիա» ռազմա-հայրենասիրական շարժման անդամ են։ Ընդհանուր առմամբ, հանձնվել է 200 լիտր արյուն։
ՌԴ զորամիավորումում «Դոնորի օրեր»-ն անցկացվում են 2011 թվականից և ավանդական բնույթ են կրում։ Ընթացիկ տարվա ներկայիս ակցիան արդեն 15-րդն է։ Ընդհանուր առմամբ, 8 տարվա ընթացքում ակցիային մասնակցել են ՌԴ ավելի քան 5 հազար զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ։