Երևանում այսօր ցերեկը, հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունվարի 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին, փետրվարի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, հունվարի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր սպասվում է ձյուն, վաղը՝ առանց տեղումների եղանակ։