Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Տեղեկությունն Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Չինարի բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սողոյանը։
«Երեկ ժամը 23։00-ից սկսել են դիրքերի ուղղությամբ կրակել, բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Կարճ են տևել կրակոցները։ Տուժածներ չկան, իրավիճակը հանգիստ է»,- մանրամասնեց Սողոյանը։
Նրա խոսքով՝ սահմանին պարբերաբար կրակոցներ հնչում են, իրենց համավոր դա սովորական իրավիճակ է։
«Մենք սովոր ենք, ամեն ինչ նորմալ է։ 30 տարի է՝ նման իրավիճակում ապրում ենք, ուրիշների նման չենք, որ միանգամից աղմուկ բարձրացնենք»,- ասաց Չինարիի ղեկավարը։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ հայ- ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։