Հանրապետության տարածքում` հունվարի 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով:
Երևան քաղաքում հունվարի 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: