Դամասկոսում Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ հունվարի 6-ին, Սուրբծննդյան պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Պատարագը մատուցել է տեղի միտրոպոլիտ Արմաշ Նալբանդյանը։
Մետրոպոլիտն ընթերցել է Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ – ի ուղերձը :
Արմաշ Նալբանդյանը դատապարտել է Սիրիայում ընթացող ահաբեկչական պատերազմը , որը միշտ կլինի փարոս ժողովուրդների համար՝ եղբայրության ոգին խթանելու համար , նշելով , որ սիրիացի ժողովրդի գիտակցությունը եղել է և կա գլխավոր երաշխավորը ահաբեկչության դեմ պայքարում հաղթանակի հասնելու համար։
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի Սուրբծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին։
Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար – նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։
Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները , իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն շնորհակալություն է հայտնել նախագահ Ասադին՝ աղոթքով առ Աստված , որ պաշտպանվի Սիրիան և նրա ժողովուրդը , նրա բանակը և օրհն ել նախագահ Ասադ ին :