Սահմանամերձ գյուղերի, քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 9-12 տարեկան ավելի քան 800 փոքրիկներ այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«Շատ խորհրդանշական է, որ այս լուսավոր փոքրիկներն են ամենագունեղ մանկական ներկայացման՝ Ալլադինի առաջին հանդիսատեսը»,- նշել է Աննա Հակոբյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այսքանով փոքրիկների համար պատրաստված ամանորյա անակնկալները չեն ավարտվում։