Ամերիկյան IRI (International republican institute) կազմակերպությունը հերթական սոցիոլոգիական հետազոտությունն է իրականացրել Հայաստանի մայրաքաղաքում և մարզերում։ Կազմակերպությունը հարցումներ է իրականացրել մի շարք ոլորտների վերաբերյալ, որոնցով փորձում են արտացոլել հանրային վստահության մակարդակը։
Հարցումներ են իրականացվել նաև Հայաստանում պետական ինտիտուտների վերաբերյալ։
Հայաստանում բանակի գործունեությունը գնահատվում է ամենադրականը։
Հարցվածների 91 տոկոսը, ըստ հետազոտության արդյունքների, դրական է գնահատում բանակի գործունեությունը, 8 տոկոսը՝ բացասական, 1 տոկոսը չունի պատասխան։
Բանակից հետո ամենադրական գնահատականի արժանացել է նախագահի աշխատակազմը՝ 82 տոկոս, ապա՝ վարչապետի աշխատակազմը՝ 76 տոկոս։ Չորրորդ տեղում եկեղեցին է՝ 74 տոկոսով։ Մյուս կառույցներն ավելի ցածր դրական գնահատական են ստացել։
Ամենացածր դրական գնահատական ստացել են քաղաքական կուսակցությունները, Սահմանադրական դատարանները, դատախազությունը և դատական համակարգը։
Բոլոր ինստիտուտների գնահատականների պատկերը՝ ստորև․