Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ամանորյա ծախսերին ու միջոցառումներին: Նա մասնավորապես նշել է. «Գուցե արդարացի հարցադրումներ կան՝ տոնի կազմակերպման համար $700 000 ծախսելու հարցում, բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ ենք ուզում ինքներս մեզանից ու ինչ ենք ուզում էս քաղաքի համար ընդհանրապես։ Եթե ասում ենք, որ մարդիկ Երևանում պետք է իրենց լավ զգան տոներին, դուրս գան «բուդ-արաղ-հարևանի տուն» եռամիասնության շրջանակներից ու փորձեն քաղաքի մասշտաբով տոնել Նոր տարին, ապա պետք է փոխել վերաբերմունքը ծախսերի նկատմամբ»։ Հակոբ Կարապետյանը նշել է, որ քաղաքի ամանորյա բյուջեն անցած տարվա համեմատ անփոփոխ է մնացել՝ 54 միլիոն դրամ։ Մնացածը հատկացրել է Կառավարությունը։