Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու՝ երգիչ Քանյե Ուեսթի դեմ կարող է քրեական գործ հարուցվել։ Այս մասին հայտնում է People talk-ը՝ վկայակոչելով TMZ պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ երգչի երկրպագուն իր հետ համատեղ լուսանկարից հետո խնդրել է ինքնագիր տալ։ Խնդրանքը հունից հանել է երգչին, նա հրել է երկրպագուին և հարվածել։
TMZ-ը նաև հաղորդում է Լոս Անջելեսի իրավապահների կողմից Ուեսթի գործի հետաքննության ավարտի մասին, որի արդյունքները կուղարկվեն քաղաքային դատախազություն: Նշվում է, որ այնտեղ արդեն որոշում կկայացվի երգչին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ:
Հրատարակությունը նշում է, որ տեղական օրենսդրության համաձայն՝ նման հանցագործության համար պատժի առավելագույն աստիճանը վեց ամսով կալանովորումն է: Ավելի վաղ TMZ-ը հրապարակել էր միջադեպից հետո նկարահանված տեսանյութը, որտեղ երևում է, որ ասֆալտի վրա տղամարդ է ընկած, և կինը (պարբերականի տեղեկություններով ՝ զարմուհին) փորձում է նրան հանգստացնել: