Այսօր հիշում ենք հայ ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանին:Նոյեմբերի 26-ը նրա մահվան օրն է:
Սարգիս Կուկունյանը (Ավետիսյան) ծնվել է 1863 թ. հունվարի 23-ին, Նուխի գավառի Նիժ գյուղում (ներկայումս Ադրբեջանի տարածքում), չքավոր ընտանիքում:
Սարգիս Կուկունյանը նախնական կրթությունը ստացել է Նիժի ծխական դպրոցում, 1877 թ. ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ հոգևորական դառնալու մտադրությամբ: Սակայն ըմբոստ ոգին ներդաշնակ չէր հոգևորական դառնալու մտքի հետ:Մի խումբ ուսանողների հետ նա ճեմարանում ցույց կազմակերպեց, որի պատճառով հեռացվեց ճեմարանից:
Դրանից հետո նա վատ անուն էր ձեռք բերել, ինչի պատճառով նրան ոչ մի համալսարանում չէին ընդունում: Ի վերջո, նա փոխում է ազգանունը և որպես Սարգիս Կուկունյան՝ ընդունվում Ներսիսյան դպրոց:
Կուկունյանն իր կյանքի մեծագույն նպատակն էր համարում Արևմտյան Հայաստանի ազատագրումը:Նա ուղիներ էր փնտրում իր նպատակին հասնելու համար:1890 թվականին նա ժամանեց Թիֆլիս և կապեր հաստատեց Գրիգոր Արծրունու հետ: Ի վերջո Կուկունյանը խումբ է հավաքում. Խմբի մեջ էին Արշակ Գավաֆյանը (Քեռի), Ռուբեն Դերձակյանը, Եփրեմ Դավթյանը (Խան), Արամայիս Ազնավուրյանը: Ի վերջո 107 հոգանոց խմբով նրանք որոշում են անցնել սահմանը: Ի վերջո Կաղզվանի գյուղի մոտ Կուկունյանին ձերբակալում են: Նրան դատապարտում են 20 տարով, բայց նրա կյանքն այսքանով չի ավարտվում: Դրանից հետո նա ամուսնանում է, մասնակցում ռուս-ճապոնական պատերազմին: Ի վերջո սպանություն և ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով նա բանտարկվում է և 1913 թ. նոյեմբերի 26-ին մահանում է թոքախտից: