Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն ամփոփել է այս տարվա միգրացիոն հոսքերը։ Այս տարվա հունվար-սեպտեմբերի ամիսների ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացածները 1,5 անգամ ավելի են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս տարի ընդհանուր առմամբ ՌԴ քաղաքացիութուն է ստացել 285 հացար մարդ։ Այս մասին հայտնում է «Известия»-ն:
Այս ցուցանիշը 48%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշը։
2018 թվականին ՌԴ քաղաքացիություն է ստացել 192 հազար մարդ:
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 285 հազարից 17 հազարը եղել է Հայաստանից, այսինքն` շուրջ 6 տոկոսը։
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած երկրների շարքում առաջատարն Ուկրաինան է, որի արևելքի՝ Դոնբասի բնակիչներին ռուսական կողմը նույնիսկ խրախուսում է ստանալ ռուսական անձնագրեր։ Այսպես՝ Ուկրաինայից ՌԴ քաղաքացիություն ստացել է 146 հազար մարդ, Ղազախստանից՝ 35 հազար, Տաջիկստանից՝ 30 հազար, Հայաստանին՝ 17 հազար, Ուզբեկստանից՝ 14 հազար, իսկ Մոլդովայից՝ 11,5 հազար։ Մյուս բոլոր պետությունների միգրանտները միասին կազմել են 31,5 հազար մարդ։
Նշենք, որ Հայաստանից ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց թիվը կազմում է ընդհանուր քաղաքացիություն ստացածների 6 տոկոսը։
Հավելենք, որ 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՌԴ քաղաքացիություն է ստացել ՀՀ 27,1 հազար քաղաքացի: