«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի մեկնարկին հաշված ժամեր են մնացել։ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում տեղի կունենա մանկական երգի միջազգային մրցույթը։
Մեր պատվիրակ Կարինա Իգնատյանն արդեն պատրաստ է Հայաստանը պատվով ներկայացնելուն և, ինչու ոչ, հաղթանակ տոնելուն՝ գալիք տարում Մանկական Եվրատեսիլը բերելով մեր հյուրընկալ երկիր։
Մեր պատվիրակին աջակցում են հայկական և ռուսական շոու բիզնեսի հայտնիները, մասնավորապես՝ Էրիկը, Միհրան Ծառուկյանը և ուրիշներ։ Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Մարգարիա Պոզոյանը ևս իրենց աջակցությունն են հայտնել մեր տաղանդավոր պատվիրակին՝ միաժամանակ կոչ անելով քվեարկել Կարինայի օգտին։
Մարգարիտա Սիմոնյանը ևս իր աջակցությունն է հայտնել մեր պատվիրակին՝ Instagram սոցիալական ցանցում արած հրապարակման միջոցով՝ Հայաստանին և Ռուսաստանին կոչ անելով քվերակել տաղանդավոր աղջնակի օգտին։
Հավելենք, որ Կարինա Իգնատյանը 15 համարի ներքո ելույթ կունենա այսօր՝ նոյեմբերի 24-ին։ Քվեարկությունն արդեն սկսվել է․ մեր պատվիրակի օգտին կարող ենք քվերակել նաև Հայաստանից նոյեմբերի 22-24-ին՝ այցելելով www.jesc.tvկայքը՝ քվեարկելով Հայաստանի օգտին, միաժամանակ քվեարկելու համար բացի Հայաստանից պետք է ընտրել նաև 2 երկիր՝ մեր տաղանդավոր մասնակցին ևս մեկ քայլով մոտեցնելով բաղձալի հաղթանակին։