Սուբվենցիոն ծրագրով Օշական համայնքի «Գայանե» մանկապարտեզում ջեռուցման համակարգ է կառուցվում: Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություան պաշտոնական Ֆեյսբուքյան կայքէջից:
Նշվում է, որ մանկապարտեզն ամբողջությամբ ջեռուցելու համար հատկացվել է 6մլն 433հազար դրամ: Ծրագիրն իրականացվում է կառավարություն-համայնք 50/50 համաֆինանսավորման սկզբունքով:
Նշենք, որ մանկապարտեզի տարածքը 1600 քառ. մ է, որը նախատեսված է մինչև 180 երեխայի համար: