ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել էԵղվարդ՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Զովունիի գյուղապետ Արտաշես Ղարիբյանը ՀՀ վարչապետին հայտնել է, որ Զովունի բնակավայրում 1.5 կմ երկարությամբ նոր ջրագիծ է կառուցվում։
«Հիմա շրջանցիկ ջրագիծ ենք կառուցում՝ 1.5 կմ երկարությամբ, որի արդյունքում Զովունին կունենա անխափան ջրամատակարարում։ Զովունիում այժմ թաղամասեր կան, որ օրական 40 րոպեից 1 ժամ են ջուր ունենում»,–ասաց Ղարիբյանը` հավելելով, որ ծրագիրը գրեթե մոտենում է իր ավարտին։
Նշենք, որ ծրագրի արժեքը 9.650. 000 դրամ է, որից 6.950.000 դրամը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 2.700.000 դրամը` համայնքի ներդրումը: